07 05 2022

Էդ լակոտությունների վերջը տվեք, էդ մանր-մունր բաներով ժողովուրդի շարժումը չեք կասեցնի. Իշխան Սաղաթելյան



Էստեղ մի մարզպետ ունեք, որ էս վերջերս մերժել եք, դրան ուզում եմ զգուշացնել, որ էդ սադրիչներին այս տարածքից հավաքի: Էդ լակոտությունների վերջը տվեք, ձեզ էլ քիչ ժամանակ է մնացել, էդպիսի մանր-մունր բաներով ժողովուրդի շարժումը չեք կասեցնի: Վանաձորում «Դիմադրության» ժարման հանրահավքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հարգելի, հայրենակիցներ, դուք ունեք ընտրված քաղաքապետ, և միան նրա համար, որ Մամիկոն Ասլանյանը չի կզել այս իշխանությունների տակ, այսօր գտնվում է բանտում, և այս քաղաքն անտեր վիճակում է գտնվում, ամբողջ քաղաքապետարանի աշխատանքները մեծ մասամբ պարալիզացված են. սա է այս իշխանության դեմքը: Ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, ազատ ընտրելու և ընտրվելու իրավունքից խոսող իշխանությունն էստեղ էլ է ձեզ խաբել, հետևաբար օր առաջ սրանց պետք է հեռացնել»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ